Ովքե՞ր են դժվարանում աշխատանք գտնել
Այն մարդիկ,ովքեր վաղաժամ են ծնվել,քիչ հաջողություններ են ունենում կյանքում՝ հայտնում է Letidor.ru-ն:
Այսպիսի եզրակացության են հանգել գիտնականները՝ ուսումնասիրելով ժամանակից շուտ ծնված մարդկանց ապրելակերպը,սոցիալական վիճակը և նրանց պատկերացումները:
Հետազոտությունները ցույց են տվել,որ ժամանակից շուտ ծնված մարդիկ ավելի քիչ գիտելիքներ ունեն,քանզի դժվարանում են սովորել:Նրանք առավել դժվար են յուրացնում հատկապես մաթեմատիկան:
Մասնագետները նշում են՝ շուտ ծնվածներն ավելի շատ ֆիզիկական աշխատանքներ են կատարում:Շատ են դեպքերը,երբ նրանք չունեն սեփական տուն,դժգոհում են անգործությունից և ֆինանսական վիճակից:
Հետազոտություններին մասնակցել են 15 000 մարդ՝ Անգլիայի,Շոտլանդիայի և Ուելսի՝ 1958-ից 1970թթ-ին ծնված քաղաքացիներ: