Էլեկտրոնային նամակներն ավելի ռոմանտիկ են,քան հեռախոսազանգերը
Շատերը կարծում են՝ չկա ավելի ռոմանտի բան,քան կենդանի շփումն ու հեռախոսազանգերը,սակայն Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականներն այդպես չեն կարծում՝ հայտնում է Medvesti.com-ը:
Պարզվում է՝ հեռախոսային զանգերն այն ազդեցությունը չեն ունենում և այդքան մեծ հաճույք չեն պատճառում,որքան էլեկտրոնային նամակները;Ընդ որում՝ այս նամակները հաճույք են պատճառում ոչ միայն հասցեատիրոջը,այլև հեղինակին:
Երկու խմբի բաժանված կամավորները հեռախոսազանգեր և էլեկտրոնային նամակներ են ստացել:Հետազոտությունը ցույց է տվել՝ ամենաշատը մարդիկ ուրախացել և ոգևորվել են,երբ ստացել են էլեկտրոնային ռոմանտիկ նամակներ: