Ավելի լավ է դեռահասին չստիպել սպորտով զբաղվել.գիտնականներ
Կարոլինայի համալսարանի գիտնականները պարզել են՝ այն դպրոցականները,ում ծնողները ստիպել են սպորտով զբաղվել և ընտրել որևէ սպորտաձև,ֆիզիկական վարժություններին տրամադրում են ավելի քիչ ժամանակ,քան նրանք,ովքեր իրենց կամքով են ընտրություն կատարել՝ հայտնում է Medvesti.com-ը:
Ընտրության ազատությունը լավ է անդրադառնում երեխայի առողջության վրա:Գիտնականները ծնողներին խորհուրդ են տալիս աջակցել իրենց երեխաներին ցանկացած ընտրության դեպքում:Երբ երեխան սիրով է սպորտով զբաղվում,արդյունքն ավելի գոհացուցիչ է լինում:
Ի դեպ, սահմանափակումներն ու արգելքները ոչ մի ոլորտում էլ գոհացուցիչ արդյունք չեն ունենում:Երբ ծնողները սահմանափակում են երեխայի սնունդը,պետք է բացատրեն՝ ինչու է վնասակար այս կամ այն ուտելիքը:Երեխան ստիպողաբար չի սկսի ապրել առողջ կենսակերպով: