Ինչքան մարդ հարուստ է,այնքան ավելի երջանիկ է
Լոնդոնի գիտնականներն իրենց հետազոտությունների ընթացքում պարզել են՝ մարդու երջանիկ լինելն ուղիղ համեմատական է նրա ֆինանսական վիճակին՝ հայտնում է Rosbalt.ru-ն:
Պարզվել է՝ ինչքան շատ փող ունի մարդը,այնքան նրա երջանկության ցուցանիշը բարձր է:Ընդ որում,անշարժ գույքն այնքան էական ազդեցություն չունի,ինչքան բանկում կամ առձեռն շատ գումար ունենալը:
Մեծ Բրիտանիայի Ազգային վիճակագրական ծառայությունը նշում է,որ ֆինանսները մարդուն ստիպում են բավարարվածություն ունենալ կյանքից,և բարձրանում է երջանկության մակարդակը,վերանում է անհանգստության զգացումը: