Ես սպանել ու կերել եմ շներիս.Ջոննի Դեպպ
Վենետիկյան կինոփառատոնի ընթացքում՝ «Սև պատարագ» ֆիլմի պրեմիերայի ժամանակ, լրագրողները հետաքրքրվել են Ջոննի Դեպպի շներով՝ Պիստոլով և Բուով՝ հայտնում է Starslife.ru-ն: Մի քանի վայրկյան մտածելուց հետո դերասանը պատասխանել է,որ սպանել և կերել է իր շներին:
Ահա այսպիսի շոկային պատասխան:Ջոնի Դեպպի շների հետ կապված սկանդալը քննարկվել էր մայիսին,երբ դերասանը ապօրինի կերպով Ավստրալիա էր տարել շներին:
«Ես,հետևելով Ավստրալիայի մի բնակչի խորհրդին,սպանել և կերել եմ շներիս»,- նշել է դերասանը:
Իհարկե,պարզվել է՝ համակրելի դերասանը ընդամենը կատակում էր:Փա՛ռք Աստծո: