Թեյլոր Սվիֆթը Քանյե Ուեսթից շքեղ ծաղկեփունջ է ստացել.Քիմը խանդու՞մ է (լուսանկար)
Քանյե Ուեսթը,չնայած Քիմի հղիությանը,շարունակում է համակրելի աղջիկներին անակնկալներ մատուցել՝ հայտնում է 7days.ru-ն:
Այս անգամ Քանյեն մի շքեզ ծաղկեփունջ է ուղարկել Թեյլոր Սվիֆթին:Իր միկրոբլոգում ծաղկեփնջի լուսանկարով կիսվել է հենց երգչուհին:
Այս ծաղկեփունջը հիշեցնում է հենց այն ծաղկեփունջը,որը Քանյեն նվիրեց Քիմին իրենց պսակադրության օրը:Սակայն Քիմը խանդելու պատճառ չունի.իր ամուսինը պարզապես հերթական անգամ անակնկալ է մատուցում Թեյլորին,որպեսզի քավի իր մեղքը:6 տարի առաջ,երբ Թեյլորը ստացավ լավագույն տեսահոլովակի մրցանակը,Քանյեն այդ ժամանակ վիրավորել էր Թեյլորին՝ հայտարարելով,թե այն պետք է ստանար Բեյոնսեն:
Թեյլորն այս անգամ ներեց Քանյեին.դժվար է նման ծաղկեփունջ ստանալուց հետո մնալ նեղացած: