Քաղաքային բնակարանների մաքրությունը վնասում է դիմադրողականությանը
Բելգիայի գիտնականները հանգել են այն եզրակացությանը,որ քաղաքում գտնվող բնակարանների մաքրությունը կարող է վնասել մարդու դիմադրողականությանը՝ հայտնում է Vladtime.ru-ն:
Պարզվել է՝ գյուղում ապրող երեխաներն ավելի քիչ են հիվանդանում և ալերգիաներ ունենում,քանզի գյուղի օդի մեջ կան բակտերիաներ՝ էնդոտոքսիններ,որոնք պահպանում են օրգանիզմի բարձր դիմադրողականությունը:
Հետազոտությունների ընթացքում պարզվել է՝ տարածքի չափազանց շատ մաքուր լինելը կարող է բացասաբար անդրադառնալ դիմադրողականության վրա: