Դևիդ Բեքհեմը որոշել է հոլիվուդյան դերասան դառնալ
Ֆուտբոլը թողնելուց հետո Դևիդ Բեքհեմը որոշել է զբաղվել դերասանությամբ՝ հայտնում է Spletnik.ru-ն:
Իհարկե,մինչ այդ մենք նրան տեսել ենք տարբեր բրենդերի գովազդային հոլովակներում,նույնիսկ կարճամետրաժ ֆիլմերում:Բեքհեմը հայտնել է,որ դա հենց այն է,ինչ ինքն է ուզում,և ոչինչ նրան չի կանգնեցնի:Նա խոստովանել է՝ հասկանում է,որ շատ հայտնի սպորտսմեններ քննադատության առարկա են դառնում,երբ փորձում են դերասանությամբ զբաղվել:Ըստ նրա՝ դա ծանր գործ է,որի ընթացքում վարպետություն և կարգապահություն է անհրաժեշտ:Նա դեռ պետք է շատ սովորի:
Բեքհեմի խոսքերով՝ սպորտային կարիերան նրան սովորեցրել է դեմ հանդիպման դուրս գալ շատ բարդությունների հետ:
Ի դեպ,Բեքհեմի ավագ որդին՝ Բրուկլինը,դպրոցն ավարտելուց հետո նույնպես պատրաստվում է կինոարվեստով զբաղվել: