Լոգանքի գելը,լաքերը և շամպույնները կարող են վիժման պատճառ դառնալ
Լոգանքի գելը,շամպույնը և մազերի համար նախատեսված այլ միջոցները,ինչպես նաև շրթներկերը և եղունգի լաքերը պարունակում են ֆտալաթ կոչվող քիմիական նյութը,որը բացասական ազդեցություն է ունենում մարդու օրգանիզմի համար:Մասնավորապես,այն կարող է վիժման պատճառ դառնալ` հայտնում է Medvesti.com-ը:
Ռիսկային խմբում են գտնվում հատկապես այսպիսի ապրանքներ արտադրող ընկերություններում աշխատողները:Պեկինի գիտնականները, վերցնելով 300 կանանց մեզի անալիզը,պարզել են` այս քիմիական նյութը ազդում է բոլոր կանանց առողջության վրա:Նրանք հորդորում են հեռու մնալ քիմիական նյութերի ներգործությունից: