Մարդն ընկալում է գույնը` ըստ տրամադրության
Գիտնականները փոխկապակցվածություն են գտել մարդու տրամադրության և գույնի ընկալման միջև` հայտնում է Medvesti.com-ը:
Հետազոտությանը մասնակցել է 127 կամավոր:Փորձագետները նրանց բաժանել են 2 խմբի.մի խումբը դիտել է զվարճալի տեսանյութեր,մյուսները` տխուր սյուժեով ֆիլմ:
Երկրորդ փուլում նրանց ցույց են տվել 48 երանգ և առաջարկել դասակարգել` ըստ գույների:Տխուր տեսանյութերը փոխել են մարդկանց` գույնն ընկալելու ունակությունը:Նրանք ավելի մեծ դժվարությամբ են տարբերակել կապույտ և դեղին գույները,քան զվարճալի տեսանյութեր դիտած ուսանողները:
Գիտնականներն այլ տարբերություններ չեն նկատել:Դժվար է խոսել այս հետազոտության հավաստիության մասին,սակայն այն,որ վատ տրամադրություն ունեցող մարդիկ այլ կերպ` ավելի մոխրագույն ու մռայլ են ընկալում աշխարհը, փաստ է: