Քնկոտությունը կարող է քաղցկեղի նախանշան լինել
Եթե ձեր քունն անընդհատ տանում է, դա կարող է ձեր օրգանիզմի կողմից ազդանշան լինել: Մասնագետներն այս հանգամանքը կապում են դեպրեսիայի, սրտի հիվանդությունների, ինֆեկցիաների և նույնիսկ քաղցկեղի առաջին փուլի նախանշանների հետ: Այս մասին հայտնում է Medikforum.ru-ն:
Գիտնականները վաղուց ապացուցել են, որ առողջ լինելու համար մարդու քնի տևողությունը պետք լինի 8 ժամ : Սակայն ոչ բոլորն են առաջնորդվում այս չափանիշներով: Հարցումները ցույց են տվել, որ Ռուսաստանի բնակչության միայն կեսն է քնում առավելագույնը 7 ժամ: Շատերը փորձում են քնի պակասը լրացնել ցերեկային քնով կամ ուղղակի ննջելով:
Սակայն սա միայն որոշ չափով կարող է օգնել:Իսկ մշտական քնկոտությունը առողջության խանգարման նշան է հատկապես այն երկրներում , որտեղ ընդունված չէ հետճաշյա հանգիստը: Brigham and Women’s հիվանդանոցի դոկտոր Չարլզ Չեյզլերի խոսքով մարդիկ, ովքեր մշտական քնկոտություն են զգում, ունեն հոգեկան կամ ֆիզիոլոգիական խանգարման խնդիրներ, որը կարող է պատճառ դառնալ քաղցկեղածին բջիջների զարգացմանը: