Ռուս երգիչը օդանավակայանում սկանդալի կենտրոնում է հայտնվել
Ռուս երգիչ Ռոման Ժուկովը Կեմերովոյի օդանավակայնում սկանդալի կենտրոնում է հայտնվել. նրան ձերբակալել են: Այս մասին գրում է Regnum.ru-ն՝ հղում տալով Ռուսատանի ՆԳՆ մամլո ծառայությանը:
«Աերոֆլոտ»-ի աշխատակիցները երգչին չեն թույլատրել նստել ինքնաթիռ, քանի որ նա ալկոհոլի ազդեցության տակ է եղել:
Ոստիկանութունը նշել է որ մինչև ինքնաթիռ մտնելը Ժուկովն ալկոհոլի ազդեցության տակ իրեն ոչ պատշաճ է պահել՝ սկանդալ է սարքել ուղևորների հետ: