Արքայադուստր Շառլոտան 5 միլիարդ դոլար է աշխատել
Թեև Մեծ Բրիտանիայի թագավոր կդառնա արքայազն Ջորջը, բայց արդեն իսկ պարզ է, որ նրա քույրը` արքայադուստր Շառլոտան, ավելի հանրաճանաչ կլինի: Արքայադուստրը թեև ընդամենը 4 ամիս առաջ է լույս աշխարհ եկել, բայց արդեն հասցրել է օգնել իր երկրի տնտեսությանը: Նրա ավանդը գնահատվում է հինգ միլիարդ դոլար: Այս մասին հայտնում է Spletnik.ru-ն:
Արքայազն Ջորջն իր հերթին Մեծ բրիտանիայի համար աշխատել է 3.6 միլիոն դոլար: Սակայն նրանց մայրը` Քեմբրիջի դքսուհի Քեթրինը, դեռևս գլխավորում է այս ցուցակը: Նա վաստակել է 7.2 միլիարդ դոլար:
Սակայն չպետք է մոռանալ, որ արքայադուստրն ընդամենը երկու անգամ է հայտնվել հանրության առաջ` իր ծննդյան և մկրտության օրերին:
Մասնագետները այս երևույթը անվանում են «Շառլոտայի Էֆֆեկտ», քանի որ մարդիկ մեծ հետաաքրքրություն են ցուցաբերում արքայական ընտանիքի ու հատկապես արքայադստեր հանդեպ: