Երեխաներին և ծերերին խնամելը հանգեցնում է դեպրեսիայի
ԱՄՆ-ի Գիտնականները պարզել են՝ ծերերին և երեխաներին խնամելը դեպրեսիա է առաջացնում՝ հայտնում է Healthvesti.com-ը:
Հետազոտությանը մասնակցել է 60 000 մարդ՝ 18-ից 64 տարեկան:Պարզվել է ամենաշատը դեպրեսիաներ են ունենում փոքրիկ երեխաների դայակները և մեծերի խնամատարները:Այս ոլորտում աշխատող մարդկանց 11%-ը հաճախ է ունենում անհանգստություն,անտարբերություն և դեպրեսիա: Ընդ որում,դեպրեսիաները կարող են տևել երկու շաբաթ և ավելի:
Այս ցուցակում են հայտնվել նաև առողջապահության և սոցիալական ոլորտում աշխատողները: