WhatsApp-ը ընդլայնում է իր հնարավորությունները
WhatsApp հավելվածի կարգավորումներում նոր գործառույթ է ավելացել՝ հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Telegraph-ին:
Այդ գործառույթի միջոցով հնարավորություն կա հաշվելու հաղորդագրությունների քանակը:Այն օգնում է հասկանալ՝ ում եք դուք ամենաշատը հաղորդագրություններ ուղարկում:Որպեսզի իմանաք այս ամենը,պետք է մտնեք կարգավորումներում գտնվող «Учетная запись» բաժնի «Хранилище» ենթաբաժինը:
Սակայն այս գործառույթը դեռևս աշխատում է միայն iOS համակարգի համար,և հայտնի չէ՝ հասանելի՞ կլինի արդյոք նաև Android-ի համար: