Բարձր աշխատավարձը օգնում է տղամարդուն թողնել ծխելը
Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները պարզել են՝ բարձր աշխատավարձը և պաշտոնի բարձրացումը օգնում է ծխող տղամարդկանց թողնել ծխելը:Այս մասին հայտնում է Medvesti.com-ը:
Բժիշկները զգուշացնում են՝ ծխելը խիստ վնասակար է առողջությանը,մեծացնում է սիրտ-անոթային համակարգի,թոքերի և քաղցկեղային հիվանդություններ ունենալու հավանականությունը:Սակայն ոչ բոլոր ծխողներն են սա հաշվի առնում:Գիտնականները պարզել են՝ բարձր աշխատավարձը օգնում է թողնել ծխելը:
18-21 տարեկանում աշխատավարձը հիմնականում չի բարձրանում: Դրանից հետո եթե բարձրանում է տղամարդու աշխատավարձը,ծխելը թողնելը հեշտանում է 5%-ով: