Apple ընկերությանը խնդրել են փոխել նոր iPhone-ի անունը
6S ընկերությունը Apple ընկերությանը խնդրել է փոխել նոր iPhone-ի անունը՝ հայտնում է Gazeta.ru-ն:
Ընկերությունը պատմել է,որ գործում է դարասկզբից և չէր կարող կանխել iPhone 6S-ի անվան հետ զուգադիպությունը: Այժմ ընկերություն խնդրում է այդ մոդելը վերանվանել iPhone 7,որպեսզի զերծ մնան զուգադիպություններից:
Ընկերությունը պատմել է նաև այդպես անվանվելու գաղտնիքը.անգլերենում այդպես է հնչում «հաջողություն» բառը («success»):