Ադրբեջանական կողմը հաղորդում է «զենքի հետ վարվելու կանոնների խախտման» հետևանքով զոհված զինվորի մասին
Ինչպես հայտնի է հայ-ադրբեջանական սահմանին վերջին օրերին լարված իրավիճակ է տիրում: Ադրբեջանական կողմն իր սովորության համաձայն թաքցնում է իր զոհերի իրական թիվը դրանք կոծկելով դժբախտ պատահարների տակ:
ԱՊԱ գործակալությունը հղում անելով Ադրբեջանի ՊՆ-ին նշում է, որ սեպտեմբերի 3-ին զինվորներից մեկը զոհվել է «զենքի հետ վարվելու կանոնների խախտման» հետևանքով:
Զինվորին ցուցաբերվել է առաջին օգնություն, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել:
Դեպքի առթիվ հարուցվել է քրգործ: