Ադրբեջանում տեղի է ունեցել 2-րդ երկրաշարժը
Ինչպես հայտնում է ԱՊԱ գործակալությունը՝ հանրապետական սեյսմոլոգիական կենտրոնն արձանագրել է հերթական երկրաշարժը: Երկրաշարժն արձանագրվել էր Ադրբեջանի Օղուզի շրջանում: Երկրաշարժը տեղի է ունեցել Շեքի քաղաքից 27 կմ հարավ-արեւելք, տեղական ժամանակով ժամը 14։38-ին։ Օջախը եղել է 20 կմ խորության վրա, իսկ ուժգնությունը կազմել է մոտ 3 մագնիտուդ:
Հիշեցնեն, որ սեպտեմբերի 4-ին, տեղական ժամանակով ժամը 08.49-ին (Գրինվիչի ժամանակով` 04.49-ին) ՀՀ ՏԿԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.080 և արևելյան երկայնության 47.420 աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջան), օջախի 30 կմ խորությամբ և 5.3 մագնիտուդով երկրաշարժ:
Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 7-8 բալ: