Ժերար Դեպարդյեն որոշել է բնակություն հաստատել Բելառուսում
Ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյեն խոստովանել է, որ պատրաստվում է վաճառել Ֆրանսիայի իր ունեցվածքը, քանի որ այլևս չի ցանկանում այդ երկրի մասը կազմել: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
Նա նաև նշել է, որ հնարավոր է՝ տեղափոխվի Բելառուս:
«Ես ցանկանում եմ ապրել Բելառուսում: Այնտեղ շատ գեղեցիկ է, իսկ Լուկաշենկոն շատ լավ մարդ: Անկեղծ ասած, ինձ դուր չեն գալիս Եվրոպայի հեռանկարները: Այնտեղ միգրանտների հետ խնդիրներ են առաջանում: Մարդկանց արհամարհանքով են վերաբերվում»:
Նա ասել է, որ սիրում է ֆրանսերենը, սակայն չի վերադառնա Ֆրանսիա, իսկ այժմ ապրում է Իտալիայում: