Այգեձորի գուղապետը՝ երկրաշարժի և կրակոցների մասին
Տավուշի մարզի Այգեձոր համայնքում, որտեղ երկրաշարժն ամենաուժեղն է զգացվել՝ 4-5 բալ ուժգնությամբ, տուժածներ չկան, վնասներ ևս չեն գրանցվել: Այս մասին Operativ.am-ի թղթակցին հայտնեց Այգեձորի գյուղապետը:
«Հիմա ամեն ինչ նորմալ է, խուճապ չկա: Դպրոցականներին ուղարկել ենք տուն, որպեսզի կրկնվելու դեպքում ապահով լինեն»,-ասաց գյուղապետը:
Գյուղապետը մեր թղթակցի հետ զրույցում նշեց նաև, որ երկօրյա ակտիվ կրակոցներից հետո այսօր լարվածությունը համեմատաբար թուլացել է:
Նշենք, որ երկրաշարժը զգացվել է Արցախում 4 բալ ուժգնությամբ, Հայաստանի մի շարք բնակավայրերում` Վանաձորում (2-3 բալ), Ստեփանավանում, Կապանում (3 բալ), Իջևանում, Նոյեմբերյանում (4 բալ), Չորաթանում (3-4 բալ), Այգեձորում (4-5 բալ) և Երևանում (3-4 բալ):