Զույգն ուտում է իր հարսանեկան տորթն արդեն 60 տարի
ԱՄՆ-ի բնակչներ Աննա և Քեն Ֆրեդերիքները ամեն տարի իրենց ամուսնության օրը նշում են՝ճաշակելով միևնույն տորթից:Եվ այսպես արդեն 60 տարի շարունակ՝ հայտնում է Rosbalt.ru-ն:
1655թվականին Աննայի տատիկը թխեց երեքհարկանի այդ տորթը՝ օգտագործելով սովորական մրգային կեքսի բաղադրատոմսը: Այդ կեքսերը երկար ժամանակ կարող են պահպանվել,եթե դրանք փաթաթես թղթի մեջ և պահես չոր վայրում:
Նորապսակները տորթից տարանջատել են գլազուրը և այն պահել անագե տուփի մեջ:Դրանից հետո ամեն տարի՝ իրենց ամուսնության օրը,զույգը ճաշակում է մի կտոր,որպեսզի վերհիշի այդ օրը:
Ամենամյա ճիշտ խնամքի և ալկոհոլ օգտագործելու շնորհիվ տորթն արդեն 60 տարի է՝ պապանվում է:Զույգի խոսքերով՝ նույնիսկ ավելի համեղ է դարձել:
Երեխաները և թոռները հրաժարվում են ուտել մի տորթ,որն իրենցից տարիքով մեծ է: