Ալլա Պուգաչովան՝ առանց դիմահարդարման. (լուսանկար)
Ալլա Պուգաչովայի երկրպագուները սովոր են երգչուհուն մշտապես խնամված և բեմական գեղեցիկ զգեստներով տեսնել, սակայն, թե իրականում ինչ տեսք ունի 66-ամյա պրիմադոննան, քչերը գիտեն: Այս մասին գրում է Woman.ru-ն:
Երգչուհու ոճաբանը սոցցանցում նկար է հրապարակել, որտեղ Պուգաչովան առանց դիմահարդարման է:
«Ահա թե ինչ է նշանակում սիրված մարդկանց շրջապատում լինել, լավ քնել և դիետա պահել: Կեցցե՛ս Ալլա, դու ինձ առանց գրիմի ավելի դուր եկար»,-նկարի տակ գրել է ոճաբանը՝ երգչուհուն խնդրելով չհեռացնել այն: