«Домодедово» օդանավակայանն անցել է բնականոն աշխատանքի
Ինչպես արդեն տեղեկացրել էինք «Домодедово» օդանավակայանում բռնկված հրդեհի պատճառով հետաձգվել է 40 չվերթ: Քիչ առաջ արդեն օդավակայանը վերականգնել է իր բնականոն աշխատանքները: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով РИА «Новости» գործակալության տարածած հաղորդգրությանը:
Տարածված հաղորդագրութան մեջ ասվում է.«Բռնկված հրդեհը մարվել է և այլևս վտանգ չկա: Օդանավակայանը վերադարձել է իր բնականոն աշխատանքին: Օդանավայանից մարդկանց տարհանել էին ծխի թունավորումից խուսափելու համար: Բարեբախտաբար հրդեհի հետևանքով տուժածներ չկան: Աշխատանքները դեռևս շարունակվում են՝ լիովին անվտանգություն ապահովելու համար»:
Չնայած այն հանգամանքին, որ այս պահին հետաձգվել է 30 չվերթ, սակայն օդանավականի ադմինիստրացին անում է հնարավորինը՝ չվերթների ցուցակը կարգավորելու համար: