Աշխարհի լավագույն հյուրանոցները և նրանց հետաքրքիր բոնուսները
Հայտնի են աշխարհի լավագույն հյուրանոցները,որոնք իրենց հյուրերին են առաջարկում հետաքրքիր բոնուսներ՝ հողաթափերից մինչև անվճար տեքիլա:Այս մասին գրում է Rambler.ru-ն:
Լավագույն հյուրանոցների թվում են Չինաստանի,Իտալիայի,Մեքսիկայի և ԱՄՆ-ի բարձրակարգ հյուրանոցները:
Հոնկոնգում գործող The Dorsett Mongkok հյուրանոցն առաջարկում է անվճար հեռախոսային ծառայություն:Բջջային հեռախոսն ունի 3G ծառայություն և Wi-Fi:
Կոլորադոյում գործող Crawford Hotel հյուրանոցը պարզապես դրախտ է այն ծնողների համար,ում երեխաները չափազանց կամակոր են:Հենց երեխան սկսում է լացել,մոտենում է հյուրանոցի աշխատակիցը՝ իր հետ բերելով մի մեքենա խաղալիք:
Մեքսիկայի հայտնի հյուրանոցներից The Cape-ն առաջարկում է ծովի ոսկե ավազին անվճար վայելել տեքիլա:
Չինաստանում շուտով կբացվի The Society Hotel հյուրանոցը,որն իր հյուրերին առաջարկում է օգտվել դռնապանի ծառայությունից:Հյուրանոցի աշխատակիցը օրական 24 ժամ պատրաստ կլինի գնումների համար լավ խանութներ խորհուրդ տալ զբոսաշրջիկներին:
Վենետիկի 21-տեղանոց The Gritti Palace հյուրանոցը կառուցված է այնպես,որ հյուրերն իրենց զգան,ինչպես տանը:Դրա համար նրանց տրամադրվում է հողաթափեր: