Երջանիկ ամուսնալուծություն. համացանցի նոր հիթը բաժանվող զույգերի սելֆիներն են (լուսանկարներ)
Դուք կարծում եք՝ ամուսնալուծությունը տխուր ու մռայլ երևու՞յթ է:Պարզվում է՝ ոչ: Համացանցում նոր միտում է զարգանում.բաժանվող զույգերը ուրախ դեմքերով լուսանկարվում են և այդ նկարը հրապարակում իրենց միկրոբլոգերում:Այս մասին հայտնում է Spletnik.ru-ն:
Ֆլեշմոբի առաջին աստղը դարձել է մի զույգ,ով ամուսնալուծությունից հետո սելֆի է արել:Աղջիկը գրել է,որ իրենց հաջողվել է պահպանել բարիդրացիական հարաբերությունները:Նախկին ամուսինն ու ինքը շարունակում են վստահել միմյանց:
Այս լուսանկարով կիսվել են արդեն 30 000 օգտատերեր:Շատերն արագ ընդօրինակել են զույգի այս քայլը,և այժմ համացանցը ողոված է ուրախ դեմքերով ամուսնալուծվողներով: