Ժամանակից շուտ ծնված երեխաները դժվարանում են մաթեմատիկա սովորել
Գիտնականները պարզել են,որ ժամանակից շուտ ծնված երեխաները դժվարանում են մաթեմատիկա սովորել՝ հայտնում է Gazeta.ru-ն: Նրանք սերտ կապ են գտել ծնվելու ժամանակի և մաթեմատիկան յուրացնելու հմտությունների միջև:
Հետազոտության ընթացքում գիտնականներն ուսումնասիրել են 15 մլն-ի հասնող երեխաների տվյալները,ովքեր ծնվել են 1958-ից 1970թթ-ը:Գիտնականներին հաջողվել է անգամ կապեր գտնել հետագայում մարդու աշխատավարձի և ծնվելու ժամանակի հետ:
Վիճակագրական տվյալները հայտնում են՝ նրանք,ովքեր ծնվում են մինչև 37-շաբաթական հղիությունը, ավելի շատ են ֆիզիկական աշխատանքով զբաղված և դժվար են ընկալում մաթեմատիկական գիտելիքները: