Կանայք ժամանակին մկնդեղ են կերել էլ ավելի գեղեցիկ լինելու համար
Կանայք պատրաստ են մի շարք զոհողությոնների հանուն գեղեցկության: Նրանք ոչինչ չեն խնայում էլ ավելի գեղեցիկ լինելու համար:
Դեռ 19-րդ դարում կանայք հագնում էին կորսետները: Իրականում ձիգ կորսետ հագնելը այդքան էլ հարմար չէ, սակայն կանայք այս կերպ ընդգծում էին իրենց մարմինը, ավելի սլացիկ կազմվածք էին ստանում: Իհարկե, գաղտնիք չէ, որ նման կազմվածք ունեցող կանայք էլ ավելի են գերում տղամարդկանց:
Կանայք անգամ մկնդեղ են կերել, քանի որ այն տալիս է գեղեցկություն մարմնին, ինչպես նաև աչքերին նոր փայլ էր հաղորդում: Իհարկե, մկնդեղը հենց այնպես ուտել չի կարելի, ուստի անգամ այս հարցում կանայք հատուկ զոհողությունների էին գնում, որպեսզի մկնդեղը վնաս չպատճառի իրենց առողջությանը: