Զավեշտի հասնող ոդիսական
Օձնո` հազարամյանկներ կանգուն հրաշալիքի` Սբ. Աստվածածին եկեղեցու շուրջ ծավալված ոդիսականը շարունակաում է մնալ օդից կախված: Թե իրականում որտեղ է «թաղված շան գլուխը», միանգամից դժվար է հասկանալ, սակայն միանաշանակ կարող ենք ասել, որ այն ունի բավականին խորացող` ճյուղավորվող արմատներ:
Նախօրեին էլեկտրոնային մամուլում հանդիպեցի մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանի «պարզաբանումներին»` կապված օձունյան թնջուկի հետ: Նա, մասնավորապես, նշել է. «Օձունում կատարված աշխատանքները մասնագետների կողմից գնահատվում են շատ բարձր, դրա մասին կան բազմաթիվ մասնագիտական կարծիքներ, չնայած ձեր գործընկեր լրատվամիջոցները` կոնկրետ մի լրատվամիջոց, ակտիվորեն զբաղվում է հակառակ ուղղությամբ, դա իրենց գործն է, մենք չենք պատասխանում որևէ ասեկոսեի»:
Փոխնախարարը շարունակում է հավաստիացնել, որ ինչ չափով արվել է ներդրում, և այն ծավալաթերթը, որով պատվիրատուն կնքել է կապալառու կազմակերպության հետ պայմանագիրը, ամբողջ ծավալով իրականացված է:
Սամուլեյանը պաշտոնապես հայտարաել է նաև, որ պայմանագրի համաձայն` աշխատանքներն արված են: Այնինչ, օրերս կայքերից մեկում եղած նախագծանախհաշվային փաստաթղթերից ակնհայտ երևում է, թե իրականում ինչ ծավալի պետք է հասնեին շինաշխատանքները և ինչ ծավալի է արվել իրականում:
Օրեր առաջ հրապարակված Օձունի Սբ. Աստվածածին եկեղեցու լուսանկարներից ակնհայտ երևում է, որ և' Արևմտյան, և' Հյուսիսային ճակատներում առկա են ակնհայտ ճարտարապետական թերացումներ և նման աշխատանքին «բավարար» կամ «ամբողջական» կոչելն այնքան էլ կոռեկտ չէ, կամ ուղղակի իրավիճակին չտիրապետելու մասին է վկայում: Կամ, ինչպես իր հարցազրույցներից մեկում եկեղեցու վերականգնման նախագծի հեղինակ, հայտնի ճարտարապետ Միշա Հակոբյանն էր նշել` «տնավարի ծածկադմբոց են արել»:
Արմեն Հովասափյան. ֆեյսբուք: