Անի Երանյանը վերադարձել է Երևան և անակնկալ մատուցել սիրելիին
«Ես»-ն իր ընթերցողներին պատմել էր, որ սերիալային դերասանուհի Անի Երանյանը Մարտի 1-ին մեկնել է Հայաստանից և նրա առաջիկա ծրագրերը կապված են Մոսկվայի հետ: Սակայն դերասանուհին երկար չդիմացավ. Մոսկվայում բնակվելուց ընդամենը 1 ամիս անց նա վերադարձավ հայրենիք :) «Ապրիլի 1-ին մայրիկիս ծնունդն էր, սակայն այդ օրերին ես Մալդիվներում էի և չկարողացա գալ: Որոշեցի Մալդիվներից վերադառնալուց հետո գալ Երևան և ապրիլի 7-ին արդեն այստեղ էի, ինչն անակնկալ էր բոլորի համար. ոչ ոքի չէի զգուշացրել, որ գալու եմ: Ամեն մեկին յուրովի անակնկալ մատուցեցի,- ասաց Անին և պատմեց օդանավակայանից հետո իր իր երթուղու մասին: -Քանի որ Սարյան փողոցով էի բարձրանում, առաջինը մտա Դիանա Շատվերյանի մոտ ու նրան անակնկալի բերեցի, հետո գնացի նկարահանման հրապարակ: Երբ Ելենա Արշակյանն ասաց «ստոպ», պտտվեց ու տեսավ, որ ես կանգնած եմ, աչքերին չէր հավատում, սկսեց ձայնով լացել:) Հետո գնացի տուն, մեր դուռը բաց էր, մտա տուն այդտեղ էլ մայրս ընկավ շոկի մեջ»:
Վերջին շրջանում Անիի սիրելիի' Մովսես Երեմյանի ֆեյսբուքյան էջում կարելի էր նկատել տխուր ստատուսներ: Դրանցից մեկում մասնավորապես գրված էր' «Բայց վերջին անգամ, երբ քեզ գրկեցի, ուզեցի ասեմ մի գնա»: Դերասանուհին անդրադարձավ նաև սիրելիին մատուցած անակնկալի մասին: «Գնացի Մոսոյենց բակ, ինքն այդ ժամանակ սպասում էր, որ պետք է սկայպով իրեն զանգեմ: Զանգեց, ջղայնացած հարցնում է' ու՞ր ես, ինչի՞ չես զանգում, ասացի' դե իջիր ներքև, կտեսնես :) Ու էդպես, իրեն էլ անակնկալ մատուցեցի»,- ասաց Անին և հավելեց, որ դժվար է, երբ սիրելիիդ կողքին չես, սակայն իր և Մովսեսի հարաբերությունները շատ լավ են:
Այս օրերին Անին հիմնականում ընկերների և հարազատների հետ է լինում, գնում են իրենց սիրելի վայրերն ու նշում. «Այնքա՜ն լավ է, որ այստեղ եմ: Միշտ գիտեի, որ Երևանից լավ տեղ չկա, սակայն երբ երկար ժամանակով ես գնում ու ստիպված պետք է մնաս այլ երկրում, արդեն գիտակցում ես, թե ինչքան լավ է քո երկրում, ընկերներիդ ու հարազատներիդ կողքին: Ժամանակս շատ լավ եմ անցկացնում»:
Անդրադառնալով իր առօրյային Մոսկվայում դերասանուհին նշեց, որ զբաղված է իր բիզնեսի հարցերով:
Անին կրկին Մոսկվա կմեկնի 2 օրից: Դերասանուհին պատմեց, որ Երևան այցելելու պատճառով չեղյալ է համարվել իր' ռուսական անձնագիր ստանալու գործընթացը, սակայն ինքը չի փոշմանել: «Այնտեղ գրանցվելու և ռուսական անձնագիր ստանալու համար պետք է երկրից չբացակայես, այլապես գործարքդ նորից ես սկսում անել, փաստորեն, 1 ամիս այնտեղ մնալուց հետո վերադարձա Հայաստան և պետք է նորից սկսեմ գործարքը: Սակայն շատ էի կարոտել և չէի կարող չգալ»,- հայտնեց Անին և նշեց, որ այժմ վայելում է երևանյան արևը, որովհետև Մոսկվայում շատ ցուրտ է: