Գինեսի ռեկորդների գիրքը 60 տարեկան է
Guinness World Record ընկերությունը նշում է իր հիմնադրման 60-ամյակը՝ հայտնում է Rambler.ru-ն:
Լոնդոնում գործող ընկերությունը նախորդ տարի վաճառել է 2,75 միլիոն գիրք:Ամբողջ պատմության ընթացքում 134 երկրներում վաճառվել է 134 միլիոն գիրք:Այս թիվը զիջում է միայն Աստվածաշնչին և Ղուրանին:
2013թ-ին ընկերությունը 31 միլիոն եվրո է աշխատել:
Առաջին անգամ Գինեսի ռեկորդների գիրքը հրատարակվեց 1955թ-ին:Արդեն Սուրբ ծննդյան տոնին այն ամենավաճառվող գրքերի ցուցակում էր հայտնվել:
Այժմ ընկերությունը հիմնել է այգի,որտեղ յուրաքանչյուրը կարող է նոր համաշխարհային ռեկորդ սահմանել:Գործում է նաև ընկերության կայք-էջը,որտեղ կարող եք ծանոթանալ բոլոր ռեկորդներին: