Կրծկալը վնասակար է առողջությանը

Շատ կանանց հետաքրքրում է մի հարց` ի՞նչ անել, որ կուրծքը տարիների ընթացքում չկորցնի իր տեսքը: Ֆրանսիացի գիտնականները պատասխանում են, որ չի կարելի կրել կրծկալ: Ըստ տեղի գիտնականների հետազոտության` կրծկալը վնասակար է առողջությանը և նշանակություն չունի, թե ինչ որակի է և որքան թանկ: 18-35 տարեկան 130 կանանց շրջանում անցկացվել է կրծկալ չկրելու փորձ: Փորձը ցույց է տվել, որ կրծկալից հրաժարված մարդիկ ավելի լավ են իրենց զգում. «Մենք այժմ հանգիստ շնչում ենք, զգում ենք մեզ ինքնավստահ, և մեր մեջքը ավելի քիչ է ցավում»: Սակայն ֆրանսիացի գիտնականները, այնուամենայնիվ, խորհուրդ են տալս դուրս չնետել կրծկալները հատկապես՝ 45 տարեկանից սկսած, քանի որ այդ դեպքում կինը կարող է կորցնել իր կանացիությունը: Հաղորդում է` vesti.ru-ն: