Քանյե Ուեսթը՝ նախագա՞հ
Այսօր տեղի ունեցած MTV Video Music Awards-ի ժամանակ համաշխարհային ռեփփեր Քանյե Ուեսթը հայտարարել է՝պատրաստվում է դառնալ ԱՄՆ-ի նախագահ:Այս մասին հայտնում է Rambler.ru-ն:
«Ես որոշել եմ 2020թ-ին իմ թեկնածությունը դնել և դառնալ ԱՄՆ-ի նախագահ:»,- իր ելույթից հետո նշել է Քանյեն:
Ընկերները շտապել են աջակցել ռեփփերին:Մայլի Սայրուսը հայտնել է՝ մինչ այդ նա Դոնալդ Թրամփի ջատագովն էր (2016թ-ի նախագահական թեկնածուներից),սակայն այժմ կաջակցի միայն Քանյեին:
«Թրամփ, դու ունես իմ քվեն,սակայն այժմ Քանյեն կդառնա նախագահ:»,- հայտնել է սկանդալային երգչուհին:
Կատակել է հայտնի ռեփփերը,թե ոչ,հայտնի չէ: