Քանյե Ուեսթը կմասնակցի 2020 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններում
Հայտնի ռեփեր Քանյե Ուեսթը MTV մրցանակաբաշխության ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահի պաշտոնում առաջադրվելու մտադրության մասին: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Ինչպես դուք արդեն կռահեցիք, ես պատրաստվում եմ առաջադրվել 2020թվականի նախագահական ընտրություններում»,- ասել է երգիչը միջոցառման ժամանակ։
Արարողությունը վարող երգչուհի Մայլի Սայրուսը հայտարարել է, որ պատրաստվում էր ընտրություններում աջակցել Դոնալդ Թրամփին, ով մասնակցում է 2016 թվականի ընտրություններին, սակայն այժմ կլինի Ուեսթի կողմնակիցը: