Այսպես ապրել չի կարելի.միլիարդատերը դժգոհում է՝ շատ փողը խանգարում է ապրել
Հարուստ մարդիկ նույնպես լացում են:Օրինակ՝ ամենահայտնի խաղերից մեկի՝ Minecraft-ի հիմնադիրը,ում կարողությունը գնահատվում է մոտ 1,3 միլիարդ դոլար, պնդում է՝ փողը փչացրեց իր կյանքը:
Այս մասին հայտնում է Spletnik.ru-ն:
Մարկուս Պերսոնն իր թվիթթերյան էջում մշտապես բողոքում է,որ փողը խանգարում է ուրախանալ և վայելել կյանքը: Նա գրում է՝ ընկերների հետ հանգստանում է Իբիցայում, զվարճանում հայտնի մարդկանց հետ,կարող է անել այն,ինչ ցանկանում է:Եվ հենց այդ պահին նա իրեն ամենամեկուսացվածն է զգում:
Միլիարդատիրոջ խոսքերով՝ երբ մարդ հասնում է ամեն ինչի,այլևս ցանկություն չի ունենում ինչ-որ բան անելու:Սկսում ես դժվարանալ շփվել մարդկանց հետ:
Դժվար է նաև հարաբերություններ սկսելը աղջիկների հետ:Միլիարդատիրոջը շատ փողը խանգարում է կառուցել անձնական կյանքը:Աղջիկները վախենում են նրա ապրելակերպից և ընտրում «նորմալ տղամարդկանց»:
Սրանք բոլոր անհաջողությունները չեն,որոնք ունենում է Մարկուսը փողի պատճառով:Նա պարզապես լցրել է իր թվիթթերյան էջը մռայլ հաղորդագրություններով:
Այս պարագայում,միակ խորհուրդը,որ կարող ենք տալ՝ գուցե կիսվե՞ք: