«Միսիս Տիեզերք-2015» մրցանակին արժանացել է Կանադայի ներկայացուցիչը
Մինսկում ավարտվել է միջազգային «Միսիս Տիեզերք-2015» գեղեցկության մրցույթը: Թագին արժանացել է Կանադայի ներկայացուցիչը՝ Էշլի Բուրնհեմը:
Այս մասին գրում է Spletnik.ru-ն:
Գեղեցկուհին Instagram-ի իր էջում կիսվել է իր տպավորություններով և գրել. «Ես այնքան հպարտ եմ, որ նոր «Միսիս Տիեզերք»-ն եմ դարձել: Սա մրցույթում Կանադայի առաջին հաղթանակն է: Ես շատ երջանիկ եմ»:
Նշենք, որ Բուրնհեմը Կանադայի բնիկների ներկայացուցչուհին է: