Այսօր դերսանուհի Քեմերոն Դիասի ծննդյան օրն է
Քեմերոն Միշել Դիասը (անգլ.՝ Cameron Michelle Diaz; ծնված՝ օգոստոսի 30, 1972 Սան Դիեգո, Կալիֆորնիա), ամերիկյան դերասանուհի է և նախկին մոդել։ Հայտնի է դարձել 1990 թթ.-ին ի շնորհիվ «Դիմակը» ֆիլմում տարած դերի։ «Բոլորը խենթանում են Մերիի համար», «Վանիլային երկինք», «Նյու Յորքի ավազակախմբերը» և «Լինելով Ջոն Մալկովիչ» ֆիլմերում մարմնավորած դերերի համար ներկայացվել է «Ոսկե Գլոբուս» կինոմրցանակի։
Մանկություն
Քեմերոնը ծնվել է Կալիֆոռնիայի Սան Դիեգո քաղաքում։ Մայրը` Բիլլի Դիասը (օրիորդական ազգանունը` Էռլի) կիսով գերմանացի է, կիսով` անգլիացի, հայրը` Էմիլիո Դիասը (1949—2008) կուբացի, որ ծնվել է ԱՄՆ-ում։ Մայրն աշխատել է որպես արտահանման ու ներկրման գործակալ, իսկ հայրն ավելի քան 20 տարի աշխատել է կալիֆոռնիական «UNOCAL» նավթային ընկերությունում: Իր ողջ մանկությունը Քեմերոնն անցկացրել է Սան Դիեգո քաղաքում, հաճախել է «Long Beach Polytechnic High School»: Քեմերոնի մանկության տարիներին Դիասների տանը ոչ մեծ գազանանոց կար (կատուներ, մկներ, թռչուններ, օձեր և այլն), և Քեմերոնը երազում էր դառնալ կենդանաբան և չէր էլ մտածում դերասանական կարիերայի մասին։
Կարիերան
Մի երեկույթի ժամանակ Քեմերոն Դիասն առաջարկություն է ստանում աշխատելու «Elite» մոդելային գործակալությունում։ Քեմերոնն առանց երկար մտածելու պայմանագիր է կնքում գործակալության հետ, ինչի համար երբեք չի զղջացել։ Մեկ օրվա աշխատանքի համար նա ստանում էր շուրջ 2 հազար դոլար։ 16 տարեկանից Քեմերոնը «Elite» գործակալության ֆոտոմոդելի աշխատանքին զուգահեռ լուսանկարավում էր նաև «Mademoiselle» ու «Seventeen» ամսագրերի համար, նկարահանվում էր Կելվին Կլյայնի նորաձևության տան և «Levi’s» ու «Coca-Cola» ընկերությունների գովազդներում։ Դիասը շատ է ճանապարհորդել, եղել է Ճապոնիայում, Ավստրաիլայում, Ալժիրում, Ֆրանսիայում, Մեքսիկայում, իսկ 1990 թվականին նա սիրավեպ է սկսում հոլիվուդյան վիդեոպրոդյուսեր Կառլսոն դե Լա Տորրեի հետ։ Նրանց սիրավեպը շարունակվում է մինչ 1995 թվականը։
Քեմերոն Դիասը Հոլիվուդում հայտնի է դառնում Ջիմ Քերրիի հետ «Դիմակը» (1994) ֆիլմում նկարահանվելուց հետո։ Դրանից հետո նա նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերով։ Նրա ձայնով են խոսում անիմացիոն մի շարք հերոսներ։ Քեմերոնին առանձնակի հռչակ բերեց Չառլիի հրեշտակները ֆիլմը, որում նա նկարահանվել է Դրյու Բերիմորի ու Լյուսի Լյուի հետ։ 2009 թվականի հունիսի 23-ին Հոլիվուդի փառքի ծառուղում բացվեց դերասանուհու անունը կրող № 2386 աստղը։
Անձնական կյանքը
1995-1998 թվականներին Քեմերոն Դիասը հարաբերություններ ուներ դերասան Մեթ Դիլոնի հետ:
1999 թվականիս Քեմերոնը սիրավեպ ուներ Ջարեդ Լետոյի հետ։ 2000 թվականին զույգը նշանվել է, սակայն 2003 թվականին բաժանվել են։
2003-2006 թվականներին Քեմերոնը հանդիպում էր Ջասթին Թիմբերլեյքի հետ[4]։ 2004 թվականի հոկտեմբերին Դիասն ու Թիմբերլեյքը ընդհարում են ունենում լրագրողի հետ այն հյուրանոցի մոտ, որտեղ նրանք հանգստանում էին։ Նրանք խլել են լրագրողի կամերան, երբ վերջինս փորձել է նկարել զույգին։ Այս միջադեպի լուսանկարները հայտնվել են «Us Weekly» ամսագրում։
2010 թվականի հուլիսից մինչ 2011 թվականի սեպտեմբերը Քեմերոնը հանդիպում էր բեյսբոլիստ Ալեքս Ռոդրիգեսի հետ:
2014 թվականի մայիսին հայտնի դարձավ, որ Քեմերոն Դիասը հանդիպում է «Good Charlotte» խմբի կիթառահար Բենջի Մեդդենի հետ: