Աղը՝ վաղաժամ ծերացման պատճառ
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հորդորում է կրճատել օրվա ընթացքում աղի օգտագործումը:Այս մասին հայտնում է Medikforum.ru-ն:
Նրանք պնդում են՝ ժամանակակից մարդը չափից շատ է աղ օգտագործում,իսկ այն մարդու գլխուղեղի վաղաժամ ծերացման և հիշողության վատթարացման պատճառ է:
Հետազոտությանը մասնակցել են 12 000 տարբեր տարիքի՝40-ից 70 տարեկան մարդիկ:Հետազոտությունները ևս ցույց են տվել,որ այն մարդկանց գլխուղեղը,ովքեր շատ են աղ օգտագործում,ավելի վատ են աշխատում,քան նորմալ սնվողներինը: Չափազանց շատ աղ օգտագործողները դժվար են ընկալում տեղեկությունը,դժվար են հիշում այն,ինչպես նաև դժվարությամբ են շփվում մարդկանց հետ: