Մարիա Կոժևնիկովան հաստատել է Անդրեյ Գայդուլյանի հիվանդության փաստը
Մի քանի շաբաթ առաջ հայտնի էր դարձել,որ հայազգի դերասան Անդրեյ Գայդուլյանը քաղցկեղ ունի: Նրա հետ «Универ» սերալում խաղացած Մարիա Կոժևնիկովան հաստատել է այս լուրը՝ հայտնում է Hellomagazine.com-ը:
Այս շրջանում,երբ անընդհատ շշուկներ էին պտտվում դերասանի հիվանդության մասին,ոչ մի պաշտոնական տեղեկություն չէր հայտնվել համացանցում:Այնինչ հակերները օգտվել էին պատեհ առիթից,կոտրել «Универ»-ի դերասաններից մեկի էջը և կեղծ հայտարարություն տարածել,թե Անդրեյին գումար է պետք վիրահատվելու համար:
Մարիա Կոժևնիկովան իր միկրոբլոգում գրել է.
Շատ չարամիտներ փորձում են օգտվել մարդու դժբախտությունից:Բոլորին հայտնի է,որ Անդրեյ Գայդուլյանը հիվանդ է:Այժմ նա բուժման կուրսեր է անցնում:Բոլորին խնդրում եմ աղոթել նրա առողջության համար:Մենք՝ նրա ընկերները, վստահ ենք՝ նա կառողջանա և մեզ կուրախացնի իր դերերով:Հարգելիներ՛ս, Անդրեյը ոչ մի դրամահավաքություն չի կազմակերպել:Դա հակերների ձեռքի գործն է: