Ջասթին Թիմբերլեյքը օրորոցային չի երգում մեր երեխայի համար.Ջեսիկա Բիլլ
Ավելի տրամաբանական բան չկա,քան հայրիկ-երգիչը,ով պետք է որ օրորոցային երգի իր երեխայի համար:Սակայն Ջասթին Թիմբերլեյքի և Ջեսիկա Բիլի ընտանիքում այդպես չէ.օրորոցային երգելու համար պատասխանատու է մայրիկը:Նրա խոսքերով՝ Թիմբերլեյքը երգելը թողնում է ստուդիայում,և դժվար է մեկին ստիպել երգել,երբ դա նրա հիմնական գործն է՝ հայտնում է Spletnik.ru-ն:
Մայրիկը նախընտրում է տարբեր երգեր երգել բալիկի համար՝ կախված ժամանակից:Կարծես թե Ջեսիկա գոհ չէ,որ ինքն է երգում,քանի որ իր վոկալային տվյալներով չի հպարտանում:
Չնայած երեխայի խնամքը շատ ժամանակ է խլում,դերասանուհին կարողանում է ժամանակ հատկացնել նաև իր գործնական ծրագրերին: