Ոստիկանության և քրդերի բախումների հետևանքով Թուրքիայում հինգ մարդ է մահացել
Թուրքիայի հարավ-արևելքում առնվազն հինգ մարդ է մահացել իրավապահների և քուրդ ապստամբների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով՝ հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Associated Press գործակալության պաշտոնական կայքին:
Ինչպես հայտնել են իշխանությունները, ապստամբները հարձակվել են ոստիկանության աշխատակիցների վրա:Նրանք օգտագործել են ձեռքի հակատանկային նռնակներ: Պայթյունի հետևանքով երկու ապստամբ և մեկ ոստիկան է մահացել: Մեկ այլ պատահարի՝ հիվանդանոցներից մեկի մոտակայքում տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով երկու ոստիկան է մահացել: