Սելին Դիոնը վերադառնում է բեմ
Հայտնի երգչուհի Սելին Դիոնը վերադառնում է բեմ: Վերջինս համերգով հանդես կգա Լաս Վեգասում: Անցյալ տարվա օգոստոսին երգչուհին որոշել էր, որ հեռանալու է բեմից, որպեսզի հոգ տանի իր ամուսնու մասին, ով կոկորդի քաղցկեղով է տառապում: Մեկ տարի երգչուհին տանն է անցկացրել և հոգ տարել ամուսնու մասին:
Սելիոն Դիոնը խոստովանել է, որ նման քայլի է դիմել, քանի որ ամուսինը խնդրել էր չհեռանալ իր կողքից, քանի որ վերջինս ցանկացել է, որպեսզի մեռնելու պահին կինն իր կողքին լինի: Այս մասին հայտնում է 7days.ru-ն;
Սակայն երգչուհու ամուսինը խնդրել է կրկին երգել ու վերադառնալ բեմ:
«Ես չէի ցանկանում վերադառնալ: Ինձ ճիշտ հասկացեք, քանի որ ես շատ եմ սիրում երգել ու երջանկացնել իմ լսարանին: Ես ունեմ իմ սկզբունքները, որոնցով առաջնորդվում եմ իմ կայնքում: Բայց իմ ամուսինը՝ Ռենեն, ինձ անակնկալ մատուցեց՝ խնդրելով, որ ես կրկին երգեմ»,- անկեղծացել է երգչուհին: