Արա Աբրահամյանի «յուրահատուկ» նվերը Արմենչիկին. 1in.am
1in.am-ը գրում է.Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը օրեր առաջ մեկնել է Միացյալ Նահանգներ և հանդիպում ունեցել տեղի «բարձրաստիճան» և մեծահարուստ հայերի հետ:
Ուշագրավ է, որ «համայն հայության» նախագահ Արա Աբրահամյանը այլ երկրներ կատարած այցերի ժամանակ երբևիցե չի հանդիպում քաղաքացիական հասարակության, Հայաստանի իշխանությունների գործունեության նկատմամբ բացասաբար տրամադրված մեր հայրենակցիների հետ:
Մեզ հետ զրույցում Լոս Անջելեսում ակտիվ գործունեություն՝ դեսպանատների դիմաց բողոքի ակցիաներ և այլ ակտիվ գործունեություն ծավալած հայերից մի քանիսը նշեցին, որ ոչ մեկ Աբրահամյանի հետ հանդիպելու մասին տեղեկություն կամ հրավեր չի ստացել և միայն լուսանկարներից ու լուրերից է իմացել, որ Աբրահամյանը Լոս Անջելեսում է:
Լոս Անջելեսում բնակվող բազմահազար հայերից Աբրահամյանն այս անգամ առանձնացրել է երգիչ Արմենչիկին և «Հայոց երկրի հայ շինարար» միակ երգով հայտնի Հայաստանի մշակույթի նախկին փոխնախարար Մարատ Հայրապետյանին, ում, ի դեպ, նպատակադրվել են նշանակել նաև Լոս Անջելեսի հայերի միության նախագահ: Մանրամանսերը՝ այստեղ: