Մայքլ Ջեքսոնի երեխաները տարեկան 4,3 միլիոն ԱՄՆ դոլար են ծախսում
Ինչպես հայտնի է դարձել Մայքլ Ջեքսոնի երեք զավակների անձնական փաստաթղթերից,18-ամյա Մայքլ Ջեքսոն կրտսերը, 16-ամյա Փերիսը և 13-ամյա Պրինսը ոչնչի կարիք չունեն:Այս մասին գրում է 7days.ru-ն:
Նրանց կարիքները հոգալու համար տարեկան ծախսվում է 4,3 միլիոն դոլար:450 000 ԱՄՆ դոլար ծախսվում է նրանց՝ Կալիֆոռնիայի բնակարանի վրա, 75 000-ը՝ դպրոցի,30 000-ը՝ «Պատանի կատարողների դպրոցում» դասընթացների այցելելու վրա:Այլ ծախսերը և մասնավոր ինքնաթիռով թռիչքները խլում են ևս 140 000 ԱՄՆ դոլար: Ջեքսոնների տանն աշխատողներին տրամադրվում է ընդհանուր 450 000 դոլար:
Չմոռանանք նաև զվարճանքների մասին. Հավայան կղզիներ ուղևորվելու ընթացքում Փերիսը,Պրինսը և նրանց կենսաբանական մայրը ծախսել են 428 000 դոլար:
Այսպիսի աստղաբաշխական թվերը,իհարկե,շշմեցնող են:Սակայն Փոփի արքան ցանկանում էր,որ իր երեխաներն ապրեն բարեկեցիկ կյանքով:
Ի դեպ,Մայքլ Ջեքսոնի մայրը,ում խնամակալության տակ են թոռնիկները, տարեկան 1 միլիոն դոլար է ստանում՝ թոռնիկներին խնամելու համար:Եվ այդ 1 միլիոնը չի մտնում այս 4,3 միլիոնի մեջ: