Եթե ապագա մայրը ճիշտ սնվի,երեխան սրտի խնդիր չի ունենա
Գիտնականները իրենց վերջին հետազոտությունների ընթացքում պարզել են՝ եթե ապագա մայրիկը ճիշտ է սնվում,նվազում է երեխայի մոտ սրտի հիվանդություն ունենալու հավանականությունը:Այս մասին հայտնում է Medvesti.com-ը:
Փորձագետները հարցումներ են անցկացրել 19 000 կնոջ շրջանում և գրանցել նրանց սննդակարգը հղիության ընթացքում:Նրանք նկատել են՝ ճիշտ սնունդը և բազմաթիվ վիտամիններով հարուստ հավելանյութերը փոքրացնում են երեխայի մոտ սրտի հիվանդություններ հայտնաբերելու ռիսկը:
Հղիությունը կանանց համար շատ կարևոր շրջան է:Հարկավոր է հեռու մնալ ալերգիկ սնունդից:Իհարկե,սննդակարգը պետք է հարմարեցվի կնոջ նախասիրություններին:Չպետք է մոռանալ նաև կալորիաների մասին.երբեմն կանանց շրջանում դրանց թիվը ցածր է լինում նորմայից: