Մայլի Սայրուսը,Քանյե Ուեսթը և Ջասթին Բիբերը՝ «ամենավատ» աստղեր
Voucherсloud օնյայն ամսագիրը կազմել է այն աստղերի ցուցակը,ովքեր,ծնողների կարծիքով, ամենավատ ազդեցությունն են թողնում իրենց երեխաների վրա՝ հայտնում է Hellomagazine-ը:
Այս ցուցակը գլխավորել են Քանյե Ուեսթը և Մայլի Սայրուսը: Հարցումների մասնակիցները պատասխանել են այն հարցին,թե որ աստղերը չպետք է ազդեն երեխաների վրա:Հարցմանը մասնակցած 2500 մարդկանց 78%-ը պատասխանել է,որ չէին ցանական՝ Մայլին ազդի իրենց երեխայի վրա,54%-ը դեմ է Նիքի Մինաժին,իսկ 43%-ը՝ հայազգի Քիմ Քարդաշյանին:
«Ամենավատ» աստղերի առաջին հնգյակում են հայտնվել նաև Ռիհաննան (34%) և Քրիստեն Ստյուարտը (36%):
Տղամարդկանց ցուցակը գլխավորել է ռեփփեր Քանյե Ուեսթը:Նա առաջ է անցել իսկապես «վատ տղա» Ջասթին Բիբերից ընդամենը 1%-ով:
Բացի ամենավատ ազդեցությունն ունեցողներից,ծնողները նշել են նաև իրենց սիրելին:Ամենաշատը ծնողները ցանականում են,որ իրենց երեխան օրինակ վերցնի Քեյթ Միդլթոնից: