Թռչող խոզուկը կվերադառնա Pink Floyd խումբ
Թռչող փչովի խոզուկը,որը Pink Floyd խմբի խորհրդանիշներից մեկն է և հայտնվել էր խմբի «Animals» («Կենդանիներ») ալբոմի շապիկին, չի վաճառվի աճուրդում՝ հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Reuters գործակալության պաշտոնական կայքին:
Այս խոզուկը,որն առաջին անգամ հայտնվեց խմբի 1976թ-ի շոուներից մեկի ժամանակ, փչովի կենդանիների աճուրդում բավականին մեծ հայտնիություն էր վայելում,այնինչ այժմ այն բացակայում է աճուրդից:
«Air Artists» ընկերության ներկայացուցիչները՝ այս կեդանուն ստեղծողները, խմբին առաջարկել են ետ վերցնել խոզուկին:Խումբը,անշուշտ,համաձայնել է: