Գերմանիայի ԱԳՆ-ն Մինսկի համաձայնագրից այն կողմ այլընտրանք չի տեսնում
Գերմանիայի կառավարությունը գտնում է, որ Մինսկի hամաձայնագրից բացի Դոնբասի իրավիճակի կարգավորման հարցում այլընտրանք չկա: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով ТАСС-ին և ԱԳՆ ներկայացուցչի կատարած հայտարարությանը:
«Շատերը կարծում են, որ Մինսկի համաձայնագիրն արժեք չունի: Գերմանիայի կառավարությունն այդպես չի կարծում: Մինսկը կատարյալ չէ, բայց այն քաղաքական հակամարտության լուծման ծրագիր է: Այն այլընտրանք չունի»,-ասել է նա:
Ներկայացուցիչը նշել է նաև, որ հակամարտող կողմերը պետք է հետևեն Մինսկի համաձայնագրին: