Դմիտրի Շեպելևը և Ժաննա Ֆրիսկեի հայրը որոշել են բանակցել
Ժաննա Ֆրիսկեի մահից հետո, ինչպես հայտնի է լարվել էին Ժաննա Ֆրիսկեի հոր և Դմիտրի Շեպելևի հարաբերությունները: Ֆրիսկեի ծնողները պահանջում են, որպեսզի Դիման թույլ տա տեսնել երեխային՝ Պլատոնին:
Երեխայի պապիկը վերջերս հայտարարել էր, որ մտադիր է պայքարել իր թոռնիկի համար, սակայն խաղաղ ճանապարհով: Վերջինս վեճերից ցանկանում է խուսափել:
Սակայն, ինչպես ԶԼՄ-ներ են հաղորդում նրանք կարողացել են նստել և հանգիստ զրուցել: Առաջին քայլն արել է Դիման:
Ընտանիքի անդամները ևս ցանկանում են խուսափել հնարավոր վեճերից ու սկանդալներից, քանի որ ցանկանում են երեխային զերծ պահել նման տհաճ իրավիիճակներից: