Բժիշկները Քիմ Քարդաշյանին խորհուրդ են տվել հեռացնել արգանդը
Ամերիկացի մոդել, հայազգի Քիմ Քարդաշյանը խոսել է դժվարությունների մասին, որոնք առաջացել են երկրորդ երեխայով հղիանալու ընթացքում: Այս մասին գրում է Rambler.ru-ն:
Magazine-ին տված հարցազրույցում նա ասել է, որ հնարավոր է երեխայի ծնունդից հետո հեռացնել արգանդը:
«Երկար պատմություն է: Ես դժվարին ճանապարհ եմ անցել: Ամեն առավոտ ժամը 5-ին ես բժշկի եմ այցելել: Մինչ հղիանալս արգանդի երկու փոքրիկ վիրահատության եմ ենթարկվել: Բժիշկներն ասել են, որ երեխայի ծնունդից հետո հարկավոր է հեռացնել արգանդը, սակայն ես դրանից մի քիչ վախենում եմ»,-ասել է Քարդաշյանը: